Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան։
Նա հայտնել է, որ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։
Ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես, ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







