Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

Հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել

Ինչպես այսօր հայտարարել է Պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի զինված ուժերը խախտել է հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը․ Արցախի հարավային և հյուսիսիային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ, մասնավորապես, գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Հյուսիսային ուղղությամբ կրելով 2 զրահատեխնիկայի կորուստ՝ հետ են շպրտվել. այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի մեկ ԱԹՍ:

«Որոշ տեղերում պահպանվել է համեմատական հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն լիարժեք հրադադարի ռեժիմի  պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում: Օրվա ընթացքում մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես՝ օդային ղեկավարման կետերի կառավարմամբ 6 միավոր թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ մարտական ԱԹՍ-ները՝ իսրայելական և թուրքական արտադրության, հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են պաշտպանության ուժերի ՀՕՊ ուժերի կողմից»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր ադրբեջանական կողմից հնչեցվել են կեղծ հայտարարություններ, թե հայկական զինված ուժերը ևս խախտում է հրադադարը և կիրառում մեծ տրամաչափի զինատեսակներ՝ հարվածելով ադրբեջանական կողմին, սակայն այդ լուրերը կեղծ են և պաշտոնապես հերքվել են: Նրա խոսքով՝ այդ կերպ Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել իր հետագա գործողություների համար:

Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մինչև չլինի հումանիտար հրադադարի լիարժեք պահպանում, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատի, հնարավոր չի լինի դիերն ամբողջությամբ դուրս բերել:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ստեփանակերտը երեկ գիշեր հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+