Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:13

Վիրահատված ռուս լրագրողը  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության  հետևանքով վիրավորված ռուս լրագրողներն այսօր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում  հայտնեց ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

Երեկ ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը Ստեփանակերտում վիրահատվել է, առավոտյան  ավիացիայի ծառայության ուղղաթիռով տեղափոխվել Երևան։

Նա հիմա  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Վիճակը գնահատվում է կայուն- ծանր, գիտակցություն չունի։

Բացի Կոտյոնոկից, տուժած ևս երկու ռուս լրագրող է տեղափոխվել «Էրեբունի»` հետագա բուժում ստանալու։ Շուշան Հունանյանի տեղեկացմամբ՝ նրանք արդեն  հիվանդասենյակ են տեղափոխվել։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի  27 -ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի սահմանի ամբողջ երկայանքով։  Երեկ  Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են մի քանի ռուս լրագրողներ։

Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի  օր է՝ հակառակորդը հրթիռակոծում է Շուշին և Ստեփանակերտը։

Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչներին։  Արտասահմանյան և հայաստանյան մի քանի լրագրողներ վիրավորվել են։ Պատերազմը լուսաբանող ֆրանսիացի լրագրող էր վիրավորվել և վիրահատվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+