Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:34
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 48 րոպե առաջ

Ռազմական դրության կանոնները խախտողները կտուգանվեն

ԱԺ-ն կառավարության առաջարկով այսօր՝ հոկտեմբերի 9-ին,  արտահերթ նիստ է գումարել։

Գործադիր մարմինն  առաջարկել է ռազմական դրությամբ պայմանավորված՝

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ» կատարել։

Զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ օրենսդրության վերլուծությունից բխում է, որ ռազմական դրությամբ իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումների և  սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցներ ոչ բոլոր դեպքերով են սահմանվում։ Մինչդեռ անհրաժեշտ է նման միջոցներ նախատեսել , քանի որ դրանց կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել ռազմական դրության իրավական ռեժիմի արդյունավետ պահպանումը։

Եվ այսպես՝  ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնների խախտման դեպքում տուգանքներ կսահմանվեն։

Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելու դեպքում  առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելու դեպքում  կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելու դեպքում տուգանքը կկազմի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելու դեպքում  տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

Ռազմական դրությունը նաև ստիպել է վերանայել աշխատանքային  օրենսգիրքը՝ լրացումներ և փոփոխություններ կատարելով։

Արդարադատության նախարարի խոսքով՝  օրենքի ընդունմամբ առաջարկվում է հստակ սահմանել, որ  ռազմական հավաքներին մասնակցելու կամ զորակոչվելու դեպքում աշխատողի աշխատատեղը և  ստաժը պահպանելու երաշխիք է տրվում, ինչպես նաև աշխատանքի վարձատրության հավելյալ հնարավորություն նախատեսվում։  Այս օրենքով կամավորներն ու զորակոչվածները կպահպանեն աշխատատեղերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի սահմանի երկայնքով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է  ռազմական դրություն և զորահավաք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+