Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:13

Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիային

«Մեր զինվորների մարտական ոգին չափազանց բարձր է, մանավանդ, ժամկետային զինծառայողներինը, մանավանդ երիտասարդ սպաներինը, լեյտենանտներինը, կապիտանները․․․։ Նրանց աչքերն ուղղակի փայլում են իրենց քաջությունից ու հերոսությունից»։ Այս մասին այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես մեր հրետանավորներից մեկը, վիրավոր լինելով, կռվել է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ և  մարտի դաշտից դուրս չի եկել մինչև մարտկոցների ոչնչացումը:

Անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը հայտնեց․

«ՀՀ սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։ Մեր ԶՈՒ-երը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին, հետախուզական նկրտումներին և լիովին տիրապետում են իրավիճակին»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա զորատեսակների մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին։

«Նրանց փոխայցելությունները մեզ համար նորություն չեն։ Հայկական բանակը փաստացի կռվում է թուրք-ադրբեջանական զինված ուժերի և միասնության դեմ։ Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մենք պատերազմի մեջ ենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը մարտական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Համառ և թեժ մարտեր են ընթանում հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով:

Ադրբեջանը հրետակոծում է նաև Ստեփանակերտն ու Շուշին: Կան  տուժածներ քաղաքացիների շրջանում, վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:

Նշենք, որ ադրբեջանական կողմից անձնակազմի այսօրվա զոհերի թիվը 400 է, 700 վիրավոր, 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+