«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»:
Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նշենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացնում:
Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկարությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







