Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:14

Ադրբեջանի ներդրումները նվազել են 3 անգամ. տնտեսագետ

2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ներդրումները նվազել են 3 անգամ: Այս մասին ֆեյսբուքում գրել է  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Պարսյանը։

«2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունն անկում է գրանցել 3 տոկոսով։ Օգոստոսին արդյունաբերությունը նվազել է 3,1 տոկոսով։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 4,3 տոկոսով:

2020 թվականի «Գործարարությամբ զբաղվելու» զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ վարկանշավորման մեջ 9 կետով նահանջ է գրանցել, որը ևս մեկ անգամ վկայում է Արդրբեջանում տնտեսական բարեփոխումների շարունակական ձախողումների մասին։

Տպավորություն է, թե Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սկսելուց առաջ առհասարակ չեն գնահատել տնտեսական վնասները, մասնավորապես՝ տնտեսական կորուստների հետ կապված ռիսկերը։

Միայն 2019 թվականին՝ 2016-ի համեմատ Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար կամ 3 անգամ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը տարեցտարի կորցնում է օտարերկրյա ներդրողների վստահությունը և ներդրումային գրավչությունը։

Անշուշտ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը նաև մեծ հարված է հասցրել Ադրբեջանի ներդրումային միջավայրին։ Իսկ եղած ներդրումները հիմնականում ուղղվում են նավթագազային ոլորտ, որի եկամուտներից շարունակում է ագահաբար օգտվել միայն ադրբեջանական իշխող ռեժիմը։

Կորոնավիրուսի համավարկը լուրջ սոցիալական խնդիրներ է առաջացրել բնակչության համար, մասնավորապես՝ Խազարի համալսարանի օգոստոսյան զեկույցի համաձայն՝ հաշվարկվել է, որ 1,3 մլն մարդ կարող է գործազուրկ դառնալ այս համաճարակից, այսինքն՝ իր աշխատանքը կկորցնի ամեն 4-րդ աշխատողը։

2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ընդհանուր արտահանումը նվազել է 3,6 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 36,1 տոկոսով, իսկ ոչ նավթային արտահանումը (հիմնականում՝ լոլիկ, ոսկի և բամբակ) նվազել է 9,7 տոկոսով։

Արտաքին առևտրաշրջանառության նվազման պատճառով 2020 թվականի առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանի մաքսատուրքերից մուտքերը կրճատվել են 8 տոկոսով։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները դա լրացնում են ի հաշիվ պահուստների։

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել տնտեսական բարեփոխումներ և մեծ կախվածություն ունի նավթագազային ոլորտից, իսկ պատերազմի հետևանքով կրած վնասներն էլ ավելի են խորացնելու տնտեսական ճգնաժամը՝ պատճառ դառնալով սոցիալական և քաղաքական դժգոհության մեծ ալիքի»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+