Այսուհետ Երևանում ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու, չի ծառայելու այլ նպատակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եղած խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին:
Նա արձանագրել է, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում:
Հայկ Մարությանը նաև նշել է, որ վերականգնելու են քարտեզի վրա որպես կանաչ տարածքներ նշված տարածքները, որոնք ոռոգման բացակայության պատճառով վաղուց դադարել են կանաչ լինելուց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







