Հայկական կողմը կշարունակի օգնություն ուղարկել Լիբանան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հրապարակել է փաթեթների լուսանկարները, որոնք արդեն ուղարկվել են երկու հատուկ չվերթներով։ «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից Լիբանանին», — գրել է վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2716849061968805
Փաշինյանը հիշեցրել է, որ հումանիտար օգնությամբ երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան։
«Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում», — գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Լիբանան է մեկնել արդեն 2 հատուկ չվերթ։ Երկրորդ ինքնաթիռով այդ երկիր է ուղարկվել Արցախի Հանրապետության տրամադրած աջակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







