«Հայրենիք» զարգացման հիմնադրամի անունից հայտնում եմ, որ բոլոր դիմորդների համար պատրաստ ենք ապահովել անվճար իրավաբանական օժանդակություն և խորհրդատվություն, ինչպես նաեւ ապահովել նրանց խախտված իրավունքների վերականգնումը: Armlur.am-ի հետ զրուցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
««Կրթական բարեփոխումների» անվան տակ կառավարությունը ներդրել է դիմորդների և նրանց ծնողների համար անհասկանալի մի համակարգ, որի հետևանքով բարձր առաջադիմություն ունեցող մեր երեխաները զրկվել են բուհ ընդունվելու հնարավորությունից։ Սա արդեն հակաբնական է։ Չլսված բան է՝ բարձր առաջադիմություն ունեցողը ինչ-որ կարգերի փոփոխության պատճառով չի կարողանում ընդունվել բուհ։ Այդ երեխաները փաստացի կանգնել են լրջագույն խնդրի առջև»,- ասել է Վանեցյանը և նշել, որ այժմ քննարկում են հատուկ դեպքերում առանձին կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







