Մաքսային ծառայությունում դիմավորում ենք հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։ Տիկին Վերան ավելի քան 20 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո ամուսնու հետ հավաքեց տան ամբողջ գույքն, ու օրեր առաջ մշտական վերադարձան Հայրենիք։ 3.5 տոննա գույքը թոշակառու ամուսինները հաշված րոպեների ընթացքում ստացան անվճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ արտոնության չափը մոտ 7500 դոլար է։ Նահանգներից վերադարձած եւս երեք ընտանիք մեքենաներն ու գույքն այսօր ստացավ անվճար, արտոնությունը՝ մոտ 78.000 դոլար։
«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալիս դիմեք ՊԵԿ, մաքսային ծառայողները կարճ ժամանակում զրոյական վճարով կտան Ձեր գույքն ու ավտոմեքենան։
Համապատասխան ուղեցույցը շուտով կտրամադրվի Հայաստանի բոլոր դեսպանատներին եւ հյուպատոսական ծառայություններին, այցելեք, ծանոթացեք ընթացակարգին, զանգահարեք ՊԵԿ թեժ գծին։
Նախագծին աջակցելու համար շնորհակալություն ՊԵԿ, Shushan Nersisyan , Մնացական Բիչախչյան»,- գրել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







