ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է մի տեսանյութ, որը պատմում է չվերթների դադարեցման պատճառով Հայաստանում մնացած Սերյոժա Պետրոսյանի եւ նրա կնոջ պատմությունը։
«Մենք չգիտեինք, թե ինչ կարող էր լինել մեր ընտանիքի հետ․ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով ես ու կինս մնացինք Հայաստանում, 2 երեխաներս՝ Ռուսաստանում»,- պատմում է Սերյոժա Պետրոսյանը։
Նա ու իր կինը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին, իսկ երկու երեխաները մենակ էին մնացել ՌԴ Ուֆա քաղաքում։
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմելուց հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով կարողացանք երեխաներին վերադարձնել Հայաստան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







