Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Մասնավորապես, մայիսի 25-ին՝ ժամը 1։00-03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան - Նոր Գեղի բնակավայր - Երևանյան խճուղի - Եղվարդի խճուղի- Երևանի Հալաբյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը։
Ժամը 1։00-07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28-ի միջոցառման ավարտ։ Ժամը 1։30-07.00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում։
Ժամը 3։00-07։00-ն փակ է լինելու Ամիրյան փողոց - Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը։ Ժամը 2։00-3։00-ն փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը։
Մայիսի 26-ին՝ ժամը 7։00-15։00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը։
Ժամը 10։00-15։00-ն փակ է լինելու Քրիստափորի փողոց - Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը։
Մայիսի 28-ին՝ ժամը 07։00-15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00-ն։






































