Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:24

Երևանը հրաժարվել է արցախցիների համար ռուսական հումանիտար օգնությունից. Զախարովա

Երևանը հրաժարվել է արցախցիների համար ռուսական հումանիտար օգնությունից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն մարտի 12-ին հայտնել է, որ Հայաստանը հրաժարվել է արցախցի փախստականների համար նախատեսված ռուսական հումանիտար օգնության հերթական խմբաքանակի առաքումից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ աջակցությունն իրականացվում էր «Ռուսական հումանիտար առաքելություն», «Եվրասիա» ԻՈԱԿ-ի և «Ռոսսոտրուդնիչեստվո» կառույցների միջոցով:

ՀՀ կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս հայտարարությունները:

Զախարովայի խոսքով՝ ծրագիրը մեկնարկել էր 2025 թվականի հունիս-հուլիսին՝ ի պատասխան հայաստանյան հասարակական կազմակերպությունների դիմումի, և այդ ընթացքում օգնություն էր ստացել շուրջ 7000 ընտանիք։ Փոխանցվել էր շուրջ 140 տոննա բեռ՝ պարեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց մի մասը ձեռք էր բերվել հենց Հայաստանում՝ տեղական արտադրությանն աջակցելու նպատակով:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ պաշտոնական Երևանը մերժումը հիմնավորել է նախընտրական օրենսդրության նորմերով, որոնք սահմանափակում են նվիրատվություններն ու բարեգործական օգնությունն ընտրարշավի փուլում: Զախարովան շեշտել է, որ հայկական կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ ո՞ր իրավական ակտերն են խոչընդոտում գործընթացին։

Ըստ նրա՝ Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների հետ կապված կառույցներին արգելում է բացառապես քարոզչությունը, սակայն ոչ հումանիտար աջակցության տրամադրումը։

Զախարովան ընդգծել է, որ օգնություն ստանալու համար քաղաքացիների դիմումների թիվը շարունակում էր աճել՝ ընդհուպ մինչև հայաստանյան կողմից այդ մերժումը, և Երևանին ուղղված հարցմանը պատասխան չի ստացվել: Նա նման քայլը կապել է ընտրությունների նախաշեմին հայաստանյան իշխանությունների՝ Ռուսաստանի վերաբերյալ հիշատակումները վերացնելու ցանկության հետ:

Օգոստոսի սկզբից «Ռուսական մարդասիրական առաքելություն» և «Եվրասիա» կազմակերպություններն իրականացնում են Հայաստանում բնակվող արցախցիներին  մարդասիրական օգնության խմբաքանակ տրամադրելու ծրագիր: «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում արցախցիներն ստանում էին սնունդ և անձնական հիգիենայի պարագաներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+