Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է հրազենային վնասվածքից, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն Armenia Today-ին հաստատել էր Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինվորի մահվան մասին տեղեկությունը։ ՔԿ-ն զինվորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։