• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2026 15:42
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով

Զինված ուժեր, Քաղաքականություն,
01 Հուլիս 2026 15:30
ShareShareShare
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հատուկջոկատայինների զորավարժություն են անցկացնում
telegram

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ենթադրում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում բժշկական հետազոտություն անցնելուց կամ նմուշ տրամադրելուց հրաժարվող զորակոչիկների և այլընտրանքային ծառայողների համար։

Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Նա օրենքի փոփոխությունները բացատրել է այն հանգամանքներով, որ երբեմն զորակոչից ու վարժական հավաքից խուսափելու համար հարուցված վարույթի ընթացքում քաղաքացիները հրաժարվում են նշանակված առողջության հետազոտություն անցնելուց կամ նմուշ տալուց։

Առաջարկվող օրենսդրական լուծումն, ըստ հեղինակի ու հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի, կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատականի:

Ալեքսանյանը նաև նշել է, որ օրինագիծը մեծ մասամբ հիմնված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախկինում ներկայացված նախաձեռնությունների վրա և ստացել է խմբակցության աջակցությունը։

Նախագծով նախկինում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացիները կպարտադրվեն կրկնակի բժշկական հետազոտություն անցնել կամ հանձնել անհրաժեշտ անալիզները, եթե կասկածներ կան ծառայությունից ազատման հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիության վերաբերյալ։

Փաստաթղթի տեքստից հետևում է, որ կրկնակի հետազոտություն նշանակելու պարտադիր պայման է քրեական վարույթի առկայությունը։

Նախագիծը նաև նախատեսում է, որ քրեական պատասխանատվություն կառաջանա ոչ միայն կրկնակի բժշկական հետազոտություն անցնելուց հրաժարվելու, այլև նշանակված փորձաքննության շրջանակներում հետազոտման համար անհրաժեշտ նմուշներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում կամավոր անցնի առողջական վիճակի հետազոտությունը կամ կամավոր տրամադրի անհրաժեշտ նմուշը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությանը կողմ է արտահայտվել նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ բժշկական տվյալների պահպանվածության բացակայությունը։

«Շատ քիչ հիվանդանոցներ են պահպանել, թվայնացրել և այժմ էլ հասանելի են։ Եթե տվյալ նախաձեռնությունն ընդունվի, մենք բազա ունենք, որտեղ կստուգենք։ Կոնկրետ մեկ-երկու հիվանդանոց ունենք, որտեղ պահպանված են արդյունքները»,- ասել է Քոչարյանը։

Ըստ նրա՝ օրենքի ընդունումը թույլ կտա վերականգնել տվյալները և բարձրացնել թափանցիկությունը բժշկական գրառումների համակարգում։

Իր հերթին, Սարգսյանն ասել է, որ իր տեղեկություններով, զինվորական ծառայությունից ազատումների զգալի մասը տրվում է կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա։

«Մենք զորակոչ ենք կորցնում կեղծ առողջական թղթերով ծառայությունից ազատվելու պատճառով։ Օրենքը շուտով կընդունվի, և մենք միջոցներ կձեռնարկենք դրա դեմ»,- շեշտել է Սարգսյանն։

Սարգսյանի խոսքով՝ 2022 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ զորակոչիկների մոտ 69%-ն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, առավելապես՝ առողջական խնդիրների պատճառով։

«Երբ բժիշկը զորակոչիկին տեղեկանք էր տալիս, զորակոչիկին ասում էր, եթե քեզ սրանից հետո կանչեն, ուղղակի կհրաժարվես, որպեսզի չբացահայտվի, որ ես քեզ կեղծ տեղեկանք եմ տվել»,- նշել է պատգամավորը։

Նա նաև տվյալներ է ներկայացրել զորակոչային տարիքի տղամարդկանց շրջանում քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի աճի վերաբերյալ՝ նշելով, որ 2024 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է շուրջ 1900, իսն 2025 թվականին՝ մոտ 2800 տղա։

«Մենք կորցրել ենք ոչ միայն ռեսուրսներ, այլև ֆինանսական միջոցներ»,- եզրափակել է նա։

Հարցը կդրվի ԱԺ արտահերթ լիագումար նիստի քննարկմանը, իսկ կառավարության առաջարկները ԱԺ-ն կքննարկի առաջին ու երկրորդ ընթերցումների միջակայքում:

telegram
Tags: ԶորակոչիկհետազոտությունՎարժական հավաք

Հարակից հրապարակումներ

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

01 Հուլիս 2026 14:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ռուսաստանի կառավարության...

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

01 Հուլիս 2026 13:41

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

01 Հուլիս 2026 13:27

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:57

ՍԴ-ն 6-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները (ուղիղ)

ՍԴ-ն 6-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:07

Պաշտոնյաների ու քաղաքական ուժերի անդամների ճեպազրույցները ՍԴ-ի մոտ (ուղիղ)

Պաշտոնյաների ու քաղաքական ուժերի անդամների ճեպազրույցները ՍԴ-ի մոտ (ուղիղ)

01 Հուլիս 2026 10:33

Load More
Xosum
  • Լուրեր
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հատուկջոկատայինների զորավարժություն են անցկացնում

Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով

01 Հուլիս 2026 15:30
ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

ՔԿ-ն միջնորդել է երկարաձգել Աշոտյանի կալանքը

01 Հուլիս 2026 14:56
ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում

ԵՄ-ն և Թուրքիան պայմանավորվել են համակարգել ջանքերը Հարավային Կովկասում

01 Հուլիս 2026 14:53
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանային համագործակցությունը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանային համագործակցությունը

01 Հուլիս 2026 14:46
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը

01 Հուլիս 2026 14:40
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 14:39
Երևանից կմեկնարկի եվրոպացի զբոսաշրջիկների երկաթուղային նոր տուրը

Երևանից կմեկնարկի եվրոպացի զբոսաշրջիկների երկաթուղային նոր տուրը

01 Հուլիս 2026 14:38
Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը թանկացել են

Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը թանկացել են

01 Հուլիս 2026 14:28
ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 14:10
Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

Լեգիտիմության դեֆիցիտն իշխանությանը թույլ չի տալու հանգիստ լինել․ Մինասյան

01 Հուլիս 2026 13:41
Թուրքիան ադրբեջանական գազ կմատակարարի Սիրիային

ՀԾԿՀ-ն անփոփոխ է թողել բնակիչներին մատակարարվող գազի սակագինը

01 Հուլիս 2026 13:30
Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

Ընտրախախտումները դիմումը բավարարելու հիմք են․ Վարդևանյանը՝ ՍԴ-ում

01 Հուլիս 2026 13:27
ԵԱՏՄ երկրների բանկերը սահմանափակումներ են մտցրել կանխիկ ռուբլու ընդունման համար

ԵԱՏՄ երկրների բանկերը սահմանափակումներ են մտցրել կանխիկ ռուբլու ընդունման համար

01 Հուլիս 2026 13:13
Էրեբունիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 անձ է ձերբակալվել․ ՔԿ

Էրեբունիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 անձ է ձերբակալվել․ ՔԿ

01 Հուլիս 2026 12:52
Կիբեռհանցագործություններից տուժածների բողոքի ակցիան (ուղիղ)

Կիբեռհանցագործություններից տուժածների բողոքի ակցիան (ուղիղ)

01 Հուլիս 2026 12:16
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 12:10
Трамп заявил о намерении пересмотреть участие США в НАТО

Թրամփն ավելի քան 1,4 մլրդ դոլարի եկամուտ ունի կրիպտոնախագծերից

01 Հուլիս 2026 11:57
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:57
ԵՄ-ում դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենից

Ավիաընկերությունները ֆոն դեր Լայենին խնդրել են մեղմացնել սահմանային ստուգումները

01 Հուլիս 2026 11:49
«Побеждает умеющий меняться»: Мхитарян рассказал итальянской газете о роли перемен в футболе и жизни

Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ․ աղբյուր

01 Հուլիս 2026 11:32
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ (ուղիղ)

Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:13
ՍԴ-ն 6-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները (ուղիղ)

ՍԴ-ն 6-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները (ուղիղ)

01 Հուլիս 2026 11:07
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

Խաչանովը հաղթանակով մեկնարկել է «Ուիմբլդոնը»

01 Հուլիս 2026 11:07
Պաշտոնյաների ու քաղաքական ուժերի անդամների ճեպազրույցները ՍԴ-ի մոտ (ուղիղ)

Պաշտոնյաների ու քաղաքական ուժերի անդամների ճեպազրույցները ՍԴ-ի մոտ (ուղիղ)

01 Հուլիս 2026 10:33
Ըմբիշ Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոնին

Ըմբիշ Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոնին

01 Հուլիս 2026 10:25
СМИ узнали о планах «Гражданского договора» получить контроль над Гюмри до февраля

Իրավապահները Գյումրիի համայնքապետարանում ստուգումներ են սկսել. ԶԼՄ

01 Հուլիս 2026 09:02
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 1-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

01 Հուլիս 2026 08:11

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

01 Հուլիս 2026 08:08
Погода в Армении и в Арцахе 8 апреля: ожидается похолодание

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2026 07:37
Բաքվի «դատական» նիստում հայ գերիները չեն ընդունել մեղադրանքները

Բաքվի «դատական» նիստում հայ գերիները չեն ընդունել մեղադրանքները

01 Հուլիս 2026 00:11
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հատուկջոկատայինների զորավարժություն են անցկացնում
Զինված ուժեր

Հետազոտությունից հրաժարվող զորակոչիկներին կազատազրկեն մինչև 3 տարով

01 Հուլիս 2026 15:30

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ենթադրում...

Read moreDetails
ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը
Իրավունք

ՔԿ-ն միջնորդել է երկարաձգել Աշոտյանի կալանքը

01 Հուլիս 2026 14:56

Քննչական կոմիտեն ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, հայտնել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ