Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:53

Սերգեյ Շոյգուն Դավիթ Տոնոյանի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Սեպտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստը: Այս մասին  ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր հայ պաշտոնակից Դավիթ Տոնոյանի հետ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

«Ուրախ կլինեմ Ձեզ տեսնել սեպտեմբերի սկզբին Մոսկվայում՝ ԱՊՀ — ի, ՇՀԿ — ի և ՀԱՊԿ — ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում», — ասել է Շոյգուն:

Նա շնորհակալություն է հայտնել Տոնոյանին՝ հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայացած Հաղթանակի զորահանդեսին Հայաստանի զինվորականների մասնակցության համար և նշել նրանց պատրաստվածության բարձր մակարդակը: «Սա մեզ համար նշանակալի միջոցառում է։ Սա մեր ընդհանուր տոնն է. փաստացի մեկ ժողովրդի տոն է», — ընդգծել է ռուս նախարարը։

ՌԴ պաշտպանության նախարարի կարծիքով՝ բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հարաբերությունները պետք է փոխանցվեն սերնդեսերունդ, ինչպես և հայրերի ու պապերի մեծ սխրանքների հիշատակը, և տարեցտարի ամրապնդվեն:

Շոյգուն հայկական թիմերին  հաղթանակներ է մաղթել բանակային միջազգային խաղերում և առաջարկել գործընկերոջը քննարկել ռազմական ոլորտում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+