Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում:
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը պայմանավորվել էին տեխնիկական ուսումնասիրություններ իրականացնել Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։






































