Առաջիկայում կկայանա Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման և վերագործարկման հարցերով հայ-թուրքական միջգերատեսչական հանձնաժողովների նիստը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման մանրամասները, այդ թվում՝ ամսաթիվը և վայրը, կհայտարարվեն ավելի ուշ։ Ռուբինյանը հավելել է, որ Երևանն ու Անկարան շարունակում են զուգահեռ քննարկումները երկու երկրների միջև սահմանների բացման վերաբերյալ։
Մարտին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երթուղու վիճակը։
Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին այցելել էր Հայաստան։ Ռուբինյանը և Քըլըչը 6-րդ հանդիպմանը վերահաստատել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը։
Turkish Airlines-ը սեպտեմբերին հայտնել էր դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր սկսելու որոշման մասին:

























