Նոյեմբերի 8-ին Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 3 մարդ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 11:30-ի սահմաններում նշված վայրում բախվել են Chevrolet Volt և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Chevrolet-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթին տեղադրված երկաթե պաշտպանիչ արգելապատնեշին և մասամբ հայտնվել մայթում։
Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։






































