Երևանում ընթացող մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումայն 4-րդ օրը հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նոյեմբերի 6-ի մրցապայքարում Հարություն Հակոբկոխյանը, որն ավելի վաղ հաղթել էր Բելառուսը ներկայացնող Նիկոն Ժիտնիկովիչին, կրկին հաղթել ու մեծ առավելության է հասել գերմանացի մրցակցի նկատմամբ։
75 կգ քաշային Մարատ Միքայելյանը հաղթել է Սերբիայի ներկայացուցչին, 67 կգ քաշային Արես Հակոբյանը հաղթել է չեխ Վոյտեչ Բեռնացեկիին։
Տիգրան Մակիչյանն առավելության է հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետ գերծանր քաշային մարզիկը հաղթել է բոսնիացի բռնցքամարտիկին։ 86 կգ քաշային Րաֆիի Խաչատրյանը հաղթել է գերմանացի Միկոլա Բահմանովին։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-11-ը։
Կարդացեք նաև՝






































