Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» հատվածում հոսանքի անկման հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել, Armenia Today-ին հայտնել է մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը։
«Այս պահին մեր մասնագետներն աշխատում են տեխնիկական խնդիրը վերացնելու ուղությամբ։ Առաջիկա կես ժամվա ընթացքում մետրոպոլիտենը կաշխատի իր բնականոն հունով»,- հավելել է խոսնակը։
Համացանցում տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում երևում էր, որ գնացքը կանգնած է։
Ավելի ուշ մետրոպոլիտենից տեղեկացրել են, որ այն գործում է բնականոն ռեժիմով, շարժը լիովին վերականգնվել է։
Նյութը թարմացվել է 17։10-ին։






































