Մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) հռչակվել է փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում Քուրդյանը 0։8 հաշվով պարտվել է իրանցի Ֆարդին Խադայատին։ Կիսաեզրափակչում հայ մարզիկը 5։1 հաշվով հաղթել էր ռուս Ալեքսանդր Մելեխովին։
Հոկտեմբերի 20-27-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 աշխարհի առաջնությանը Հայաստանը հանդես է գալիս ազատ և հունահռոմեական ոճի հավաքականներով։






































