Մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) 5-1 հաշվով հաղթել է ռուս Ալեքսանդր Մելեխովին և անցել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Վաղը կկայանա եզրափակիչը, Քուրդյանի մրցակիցն իրանցի Ֆարդին Խադայատին է։
Հոկտեմբերի 20-27-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 Աշխարհի առաջնությանը Հայաստանը հանդես է գալիս ազատ և հունահռոմեական ոճի հավաքականներով։






































