Երևանի Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված Mercedes-ում հայտնաբերվել է գործարար Կարեն Գասպարյանի մարմինը, հայտնում է Armlur.am-ը։
Ըստ ԶԼՄ-ի՝ նախնական տեղեկություններով՝ տղամարդն ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպանություն է գործել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղամարդու ձեռքին հայտնաբերվել է ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Նշվում է, որ ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասվել է կրակոցի հետևանքով։






































