«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ դատական նիստն ավարտվել է, հայտնել է նրա պաշտպանական թիմը։
Այն տևել է մոտ 10 ժամ։ Որոշումը կհրապարակվի ժամը 06:00-ին։
Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ վարույթ իրականացնող մարմինը որևէ իրավական փաստարկ, որը վերաբերելի կլինի Սամվել Կարապետյանին, չի ներկայացրել։ Նա նաև վստահություն է հայտնել, որ արդարությունը կհաղթի։
Կարապետյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Լիաննա Գասպարյանն էլ նշել է, որ, ի տարբերություն մեղադրողի ներկայացրած «դատարկ, մերկ» հիմնավորումների՝ պաշտպանական կողմն իր առարկությունները կառուցել է հիմնավոր հիմքերի, փաստարկների վրա։
Իրավապահները հունիսի 17-ին խուզարկություններ էին անցկացրել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Օգոստոսին Կարապետյանի պաշտպանական թիմին է միացել ամերիկացի փաստաբան Ամստերդամը, որն իր վստահորդի կալանքը ժողովրդավարության սկզբունքներին և իրավունքի միջազգային նորմերին դեմ քաղաքական որոշում է որակել։
Կարդացեք նաև՝





































