Գյումրիում հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց: Վեճի մասնակիցներից մեկը հրազենով մի քանի կրակոց է արձակել: Կայքի տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է կրակոցի, երկուսը՝ ծեծկռտուքի հետևանքով:
Իրավապահները պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, մեկ այլ տեղեկության համաձայն էլ՝ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:
Ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների և կրակողի ինքնությունը, որը, ինչպես գրում է ԶԼՄ-ն, Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված անձ է:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հայտնել է, որ տեղեկությունները ճշտվում են։