Թուրքիայի Անթալիա նահանգում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել, կան վիրավորներ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տուժել է առնվազն 18 ռուս զբոսաշրջիկ և վարորդը: Ավտոբուսը պետք է զբոսաշրջիկներին Անթալիայի օդանավակայանից հասցներ հյուրանոցներ։
Նշվում է, որ, նախնական տեղեկություններով, վարորդը կորցրել է կառավարումը։