Մարտի 18-ին՝ ժամը 00:30-ին, Արտենի-Արագածավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ բախվել են Opel և Nissan մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդների և Nissan-ի երկու ուղևորի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ վարորդներն Արմավիրի մարզի բնակիչներ են․ Opel-ի ղեկին 24-ամյա Հակոբ Հ․-ն էր, Nissan-ը վարել է 49-ամյա Էդուարդ Հ․-ն։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով մահացել են 2 վարորդներն ու Nissan-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 42-ամյա Քրիստինե Բ․-ն և 9-ամսական Մառլեն Ս․-ն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։