Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է թիմային 2-րդ տեղը, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալով աշխարհի առաջնությունն ավարտում է թիմային 2-րդ տեղով, ինչը բացառիկ արդյունք է հայկական բռնցքամարտի պատմության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին՝ Երևանի «Միկա» մարզահամալիրում
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...