ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անունը բոլոր պաշտոնական փաստաթղթերում։ Այս մասին Ria.ru-ին հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Republic of Turkey (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել Է Republic of Türkiye»,- ասել Է Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել թուրքական իշխանությունների դիմումից անմիջապես հետո։
Դյուժարիկը հայտնել է, որ երկրի անվանման կարճ տարբերակն այժմ կլինի Türkiye, այլ ոչ թե Turkey:






































