Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք մարտի 28-ին՝ ժամը 14:26-ին, 2,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:






































