Արագածոտնի թեմը զգուշացրել է քաղաքացիներին՝ թեմում նախկինում ծառայած երկու հոգևորականի կողմից իրականացված որևէ «արարողություն» չի ճանաչվում վավերական, այդ մասին թեմը հայտարարությամբ է հանդես եկել։
Արագածոտնի թեմը հայտնել է, որ Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում Տեր Թադե) կարգալույծ են, և նրանց կողմից կատարված մկրտությունները, պսակադրությունները, հուղարկավորությունները, պատարագները, տնօրհնեքներն ու այլ «ծեսեր» վավերական չեն։
Թեմում նշել են, որ զգուշացումը հավատացյալներին ակամայից սխալվելուց զերծ պահելու և հնարավոր մեղսագործությունից խուսափելու նպատակով է։
Ասատրյանը և Թամրազյանը 2025-ին միացել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո կաթողիկոսի կողմից կարգալույծ էին հռչակվել։ Նրանք, սակայն, չեն ընդունում իրենց ներկայիս կարգավիճակը՝ շարունակելով ծեսեր մատուցել, որոնց երբեմն ներկա է գտնվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ պնդելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։





































