Եվրամիությունը չի ակնկալում, որ Իրանի ղեկավարությունը ցույցերի ճնշման ներքո հրաժարական կտա, սակայն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ՝ աջակցելով երկրի քաղաքացիական հասարակությանը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պատմության մեջ վարչակարգերի փլուզման բազմաթիվ օրինակներ կան, բայց հարցն այն է, թե ի՞նչ տեղի կունենա հետո։ Առայժմ պարզ չէ՝ այն կտապալվի՞, թե՞ ոչ»,- նշել է Կալլասը՝ պատասխանելով արևմտյան լրագրողների հարցին, թե «որքա՞ն շուտ կընկնի Թեհրանը»։
«Որպեսզի վարչակարգը տապալվի, երկրի ներսում այլընտրանք է անհրաժեշտ։ Հենց այդ պատճառով է ԵՄ-ն ակտիվորեն աջակցում քաղաքացիական հասարակությանը»,- հավելել է նա:
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ Հունվարի 13-ի դրությամբ հաղորդվել էր 2000 զոհի մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։




































