ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը գալիք տոների կապակցությամբ անձնակազմին շնորհավորելու նպատակով այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի, հայտնել է ՊՆ-ն:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ գեներալ-լեյտենանտն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել նվերներ:
Ասրյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք տոների առթիվ, հղել նրանց բարեմաղթանքներ:






































