Լեհաստանի հավաքականը կխաղա 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային փուլի եզրափակիչում, հայտնում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը:
ՖԻՖԱ — ն և ՈՒԵՖԱ-ն փետրվարի 28-ին հրապարակել են համատեղ հայտարարություն, որի համաձայն Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները անորոշ ժամանակով հեռացվել են բոլոր միջազգային մրցումներին մասնակցելուց: Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը մարտի 24-ին Մոսկվայում պետք է խաղար Լեհաստանի թիմի հետ՝ անցումային մրցաշարի կիսաեզրափակիչում՝ Քաթարում աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար: Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն Շվեդիայի և Չեխիայի հավաքականները։ Մրցաշարի հաղթողը կմասնակցի Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







