Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:54
Շտապ ԲՀԿ-ն նոր դիմումներ է ներկայացրել Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ 13 րոպե առաջ

Փաշինյանի առաջարկն՝ ուղղված Ռուսաստանին, միջազգային հանրությանն ու Ադրբեջանին (տեսանյութ)

Փաշինյանի առաջարկն՝ ուղղված Ռուսաստանին, միջազգային հանրությանն ու Ադրբեջանին (տեսանյութ)

Այսօր ԱԽ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի համանախագհներին ու Ադրբեջանին։ 

«Իրադրությունը լարված է և այդ լարվածության դինամիկան շարունակական է։ Այն մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել։ Եթե իրավիճակը չհանգուցալուծվի, այս սադրանքն անխուսափելիորեն կարող է լայնածավալ բախման վերածվել։ Ես ուզում եմ իրադրության լուծման առաջարկությամբ հանդես գալ։ Քանի որ իրադրությունը հասել է այս իրավիճակին, ես հանդես եմ գալիս բաց առաջարկությամբ՝ ուղղված միջազգային հանրությանը։ Սա դիվանագիտական պաշտոնական առաջարկ է՝ նաև ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Ադրբեջանին։

Իմ առաջարկը հետևյալն է․ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից։ Այսինքն, մենք առաջարկում ենք այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ, որոնք կներկայացնեն կա՛մ Ռուսաստանը, կա՛մ  ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածի մասին է։

«Մենք առաջարկում ենք, որ Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածում բոլոր զինված ստորաբաժանումները դուրս բերվեն, սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդներ ՌԴ-ից կամ ԵԱՀԿ համանախագահությունից՝ համոզվելու, որ կողմերն իրականացնում են պայմանավորվածությունները։ Հաջորդ փուլով սկսվում է սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչև Խոզնավար՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ներկայացուցիչների աջակցությամբ»,-հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+