Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 15:07
Շտապ ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ՝ խորհրդարան անցնելու շեմի հաշվարկը վիճարկելու համար 26 րոպե առաջ

ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները

ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները

ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումները և ուժի մեջ է թողել քվեարկության արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ ՍԴ որոշման հրապարակման ուղիղ հեռարձակումն իրականացվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

ՀՀ-ում սահմանադրական արդարադատություն չկա․ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ՍԴ որոշումը ցույց է տալիս Հայաստանում սահմանադրական արդարադատության բացակայությունը։

«Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրական արդարադատություն»,- լրագրողներին ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ գործի քննության ընթացքում հիմնական հարցերից մեկը մնացել է Սահմանադրական դատարանի կազմի օրինականության հարցը, որը դատարանը չի լուծել։ Փաստաբանը նշել է, որ ընտրախախտումների վերաբերյալ ընդդիմության կողմից ներկայացված ապացույցներն անվիճելի են, գնահատողական դատողությունների տիրույթից դուրս են և ակնհայտ։

Մեկնաբանելով Սահմանադրական դատարանի վրա հնարավոր քաղաքական ազդեցությունը՝ Վարդևանյանը նշել է, որ իր կարծիքով՝ դատավորներից մեկի խոսույթը համապատասխանում է իշխանության հռետորաբանությանը։

Դաշինքի ներկայացուցիչը նաև կրկնել է, որ Սահմանադրական դատարանը կարող էր չեղյալ համարել որոշ ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Վարդևանյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը շուտով քաղաքական հայտարարություն կտարածի՝ հայտարարելով Սահմանադրական դատարանի որոշումից հետո իր հաջորդ քայլերի մասին։

ՍԴ որոշումը տապանաքար է արդարադատության և արդարության վրա․ Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը տապանաքար է արդարադատության և արդարության վրա։

«Սպասում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որը կապացուցի՝ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում մահացել են։ Ցավոք, այս որոշումը հենց դրա մասին է վկայում»,- հայտարարել է Տոնոյանը։

ՍԴ-ն մասնակից է դարձել ձայնագողությանը․ Օրբելյան

ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը մասնակից է դարձել կամ առնվազն չի կանգնեցրել ձայնագողությունը։ Նրա խոսքով՝ իրենց փաստարկները համոզիչ էին։

«Որոշ ժամանակ հետո կպարզվի՝ այլ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»,- ասել է Օրբելյանը և հավելել, որ իրավական մի քանի գործընթաց իրականցնելու հարցն են քննարկելու, որի մասին կտեղեկացնեն։

Օրբելյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը պատմական հնարավորություն ուներ առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրություննների արդյունքները։

«Այս բողոքարկումը որակապես տարբերվում էր մյուսներից, քանի որ կար իրավիճակ, երբ մանդատ ստանալու կամ չստանալու մասին հանգամանքը կախված էր բացառապես ԿԸՀ որոշումից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ առնվազն ԲՀԿ-ն պետք է մանդատներ ստանար։ Օրբելյանը հավելել է, որ ԿԸՀ-ն մեծ ուրախությամբ ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչեր ոչ թե 2, այլ 30 ընտրատեղամասում, սակայն դա չի արել, քանի որ Սահմանադրությունը երաշխավորում էր 3 ուժի անցումն ԱԺ։

Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան»,  «Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Գործի քննությունը տևել էր 6 օր, իսկ դատական նիստերի ընդհանուր տևողությունը կազմել էր շուրջ 50 ժամ։ Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը լսել էր դատավարության մասնակիցների ամփոփիչ ելույթները և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Դիմումատու կողմերը պնդում են, որ ընտրությունների ընթացքում թույլ են տրվել համակարգային ու զանգվածային խախտումներ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ։ Դատական նիստերին կուսակցությունը ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավված էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և Ներքին գործերի նախարարությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+