Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ ապրիլի 10-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսին անդրադարձավ առաջիկայում թոքերի արհեստական օդափոխման և շնչառական սարքեր ձեռք բելելու հարցին։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ առաջիկայում թոքերի արհեստական օդափոխման և շնչառական սարքեր Հայաստանը նախատեսու՞մ է ձեռք բերել՝ Թորոսյանը հայտնեց, որ երեկ Հայաստան է հասել 120 սարք, ևս 50 սարք նախատեսում են ձեռք բերել առաջիկա մեկ ամսվա ընթացքում և ևս 80 սարք Հայաստանն ուներ։
«Ընդհանուր առմամբ, կունենանք կորոնավիրուսի բուժման ընթացքում կունենանք 250 շնչառական սարք»,- ասաց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



