Սփյուռքի հարցերով գլխավոր լիազոր Զարեհ Սինանյանն այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայ համայնքների հետ՝ հնարավոր բժիշկների խմբեր Հայաստան ուղարկելու ուղղությամբ:
Սինանյանի խոսքով ՝ այս առումով ակտիվ աշխատանք է տարվում ԱՄՆ հայ համայնքի հետ, այնտեղ խումբ է նախապատրաստվում Հայաստան գալու համար, հետաքրքրություն կա նաև Ուկրաինայի հայ համայնքի և այլ երկրների համայնքների նկատմամբ:
Սինանյանը նաև հաղորդել Է, որ Ֆրանսիայից բժիշկների երկու խմբերի ժամանումը հնարավոր է դարձել ԱՄՆ դեսպանատան (USAID-ի միջոցով) և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան օգնության շնորհիվ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



