Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:03

Գնաճն ավելացել է․ ԿԲ-ն այս տարվա համար ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում

2021 թվականի փետրվարին արձանագրվել է 0,6 տոկոս գնաճ։ 12-ամսյա գնաճն ու բնականոն գնաճն ավելացել են ու ամսվա վերջում համապատասխանաբար կազմել 5,3 և 5,5 տոկոս։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ցուցանիշները հիմնականում պայմանավորված են միջազգային  ապրանքահումքային շուկաներից և դրամի փոխարժեքի արժեզրկումից փոխանցվող ազդեցություններով։

«2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հիմնական տնտեսական գործընկերության երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները»,-ասաց նա։

Շեշտելով մի շարք գործոնների մասին՝ Մարտին Գալստյանն ասաց․ «Հումքային ու պարենային մի շարք ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են գների աճի միտումներ։ Այս հանգամանքը գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միտումների ձևավորմանն է նպաստում։ Նման իրավիճակում ՀՀ ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է գնաճային ազդեցություն ակնկալել»։

Մարտին Գալստյանը նշեց, որ 2021 առաջին եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվում է, ինչի առումով էական նշանակություն ունի ծառայությունների ոլորտի նվազումը․

«Այնուամենայնիվ, ԿԲ-ն ներքին տնտեսություններից գնաճային ազդեցություններ չի սպասում։ Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը որոշակի արագացումից հետո կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»։

Անդրադառնալով 2021թ․ տնտեսական աճի կանխատեսմանը՝ Մ․ Գալստյանը հավելեց․ «Մենք վերանայել ենք ցուցանիշը։ Եթե նախկինում, մեր կանխատեսմամբ, ՀՀ-ում տնտեսական աճը պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ, մեր գնահատականներով, այն կկազմի 1,4 տոկոս»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+