Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:59

Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքննվի գրավոր ընթացակարգով․ ՍԴ-ն չբավարարեց դատավորների միջնորդությունը

Սահմանադրական դատարանը չբավարարեց ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունը։ Նշենք, դատավորներն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ՝ հաշվի առնելով գործի նաև հանրային հնչեցությունը։ 

Նշենք, որ դատավորներ Ա. Պետրոսյանը, Ա.Խաչատրյանը, Ա.Թունյանը և Հ.Թովմասյանը կողմ էին բանավոր ընթացակարգին, իսկ Է.Շաթիրյանը, Ե.Խունդկարյանը, Ա.Դիլանյանը և Վաղարշյանը դեմ էին։

Ըստ այդմ՝ գործը կքննվի գրավոր ընթացակարգով։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝  որոշում կայացնելու նպատակով, սակայն դեռ հայտնի չէ, թե այն երբ կհրապարակվի։  

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանն  քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ 

ՍԴ-ի նիստին մասնակցում էին 8 դատավորներ։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չոր մասնակցում գործի քննությանը, քանի որ նրա վերաբերյալ գործին մասնակցելու անհնարինության մասին որոշում է կայացվել։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր։ 

ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդեցին գործը քննել բանավոր՝ հաշվի առնելով նաև հարցի հանրային հնչեղությունը։

Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ): Նշենք, որ 300․1-ին հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+