Հայաստանի ԱԻՆ-ը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կրկնապատկել է հերթապահ բժիշկների թիվը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է ՝ հաշվի առնելով շտապ օգնության ծառայության և առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը:
Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին, և ԱԻՆ բժիշկները անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:
Covid-19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով. 060 712 444, 010 360 684։
Հնարավոր է նաև անհրաժեշտության պարագայում հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով․ viber` +374 41 911 006։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



