Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:28

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի ակցիաները գործարանի տարածքում՝ պահանջելով ապակնքել այն և հնարավորություն տալ աշխատելու։ Ուղիղ եթերը հեռարձակվել է Armenia Today-ի You Tube-յան ալիքով։

Ակցիայի մասնակիցների հայտարարությամբ՝ բանկային վարկերի, կոմունալ վճարումների և բնակվարձերի վճարման վերջնաժամկետներն են, սակայն իրենք անգործ են մնացել, իսկ իրավապահներն ու պատկան մարմինները որևէ հստակեցում չեն տալիս արտադրամասերի վերաբացման կամ աշխատավարձերի վճարման մասին։

«Արդեն 10 օրից ավել է գնում-գալիս ենք, չգիտենք ինչքան կգնանք-կգանք։ Էլ չենք կարող ապրել, այսքան ժողովուրդ արդեն չգիտի՝ ինչ անել, հիփոթեքով տուն են վերցրել, մեկը նորածին երեխա ունի, մեկը՝ չգիտեմ, հազար ու մի հարց ունի, վարկ ունի, պարտք ունի, վարձով է մնում։ Եթե վարձակալին ասես, չգիտեմ, փաստացի գործ կճարեմ, մի ամսից, երկու ամսից նոր կարողանամ վարձատրեմ, կասի՝ հա՞, հարց չկա՞․ բոլորն այդ նույն պահին կհանեն մարդկանց տնից»,- նշել են նրանք։

Աշխատակիցների խոսքով՝ իրենք խուսափում են հակաօրինական քայլերից, բայց իրավապահների անտարբերությունն ստիպում է դիմել գնալ այդ ճանապարհով: Ըստ նրանց՝ աշխատակիցներից մեկի առողջական վիճակն առավոտյան վատացել է հուզմունքի պատճառով, և նրան սրտի ստենտավորում են կատարել։

«Ո՛չ ուզում ենք անօրինություններ անենք, ո՛չ էլ ինչ-որ չգիտեմ․․․ բունտեր ենք անում, ճանապարհներ ենք փակում։ Փորձում ենք այս ամենին գոնե լուծում տանք, չգիտեմ՝ ոնց կլինի»,- պարզաբանել է աշխատակիցներից մեկը։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները ոստիկանության ուղեկցությամբ գնացել են ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին՝ պահանջելով գործարանի դուռը կապարակնքած աշխատակից Վազգեն Բադալյանի պարզաբանումը։ Ոստիկանությունից հայտնել են, որ անհնար է բարձրանալ նրա աշխատասենյակ՝ մինչև համապատասխան թույլտվություն չլինի։

Գործարանի աշխատակիցները հայտարարել են, որ կսպասեն մինչև ընդմիջման ավարտը՝ կասկած հայտնելով, թե Բադալյանը տեղում չէ։

«Բոլորս ունենք հացի խնդիր։ Կառավարությունը մի րոպեում 5 միլիարդի պարգևավճար կարող է տալ։ Մենք, որ առանց անօրինականության այստեղ ենք, հնարավոր չէ մեր հարցը լուծել։ Մարդիկ սպառնում են ճանապարհ փակել։ Ամեն մեկն արդեն մի բան ասում է»,- նշել է մեկ այլ աշխատող։

Ի պատասխան՝ ոստիկանության աշխատկիցները հիշեցրել են, որ օրեր առաջ հորդորել էին նրանց տուն գնալ։

«Ես ձեզ 10 օր առաջ ասացի՝ գնացեք տուն՝ սպասեք, չլսեցիք ինձ»,- պատասխանել են ոստիկանությունից։

Աշխատակիցները հակադարձել են, որ չեն հավատում, թե իրավապահները պատասխան կտան, իսկ իրենց գործարանից անօրինական են հեռացրել։ Հարցն «ուրիշ ձևով լուծելու» մասին խոսքերին ոստիկանության աշխատակիցը պատասխանել է, թե այդ դեպքում նրանք «կպատժվեն»։

Ավելի ուշ գործարանի պահակապետը կապ է հաստատել քննիչ Բադալյանի հետ՝ զգուշացնելով, որ բարձրախոսով է խոսում։ Բադալյանն անջատել է հեռախոսը՝ խոսքը կիսատ թողնելով:

«Նպատակահարմար չեմ գտնում բարձրախոսով»,- ասել է Բադալյանը։

Նա տեղեկացրել է, որ աշխատավայրում չէ ու չի գալու։ Քննչականի աշխատակիցը չի պարզաբանել, թե որտեղ է գտնվում աշխատանքային ժամին։

Ակցիայի մասնակիցները վերադարձել են գործարան՝ նշելով, որ հասարակ մարդն այս պետությունում արժեք չունի ու իրենց հիշում են միայն այն ժամանակ, երբ դա պետք է պետությանը։ Նրանց առաջարկը, թե Բադալյանի փոխարեն թող մեկ ուրիշ քննիչ մոտենա, մնացել է անարձագանք։

Նրանք տեղեկացրել են, որ կմնան գործարանի մոտ ինչքան պետք է, քանի որ Քննչականի մոտ իրենց հարցին ընթացք տվող չկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+