Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:07

ՀԷՑ-ի գործով կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք․ Ալոյան

ՀԷՑ-ի գործով կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք․ Ալոյան
Vardan Aloyan, lawyer for Samvel Karapetyan

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործով մեղադրանքները վերաբերում են ընկերության բնականոն գործունեությանը և քրեական հանցանքի տարրեր չեն պարունակում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։

Նա անդրադարձել է, մասնավորապես, 37 մլրդ դրամի գնումներին և շահույթի բաշխմանը վերաբերող մեղադրանքներին՝ պնդելով, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք։

Ալոյանի խոսքով՝ գնումների վերաբերյալ մեղադրանքը հիմնված է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ստուգման վրա և վերաբերում է շուկայականից ենթադրաբար բարձր գներով կատարված գործարքներին։ Փաստաբանը հակադարձել է, որ ՀԷՑ-ում գործընթացներն իրականացվել են հրապարակային, թափանցիկ և օրենսդրությանը համապատասխան։

Անդրադառնալով շահույթի բաշխմանը՝ Ալոյանը պարզաբանել է, որ Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերման պահին ընկերությունն ունեցել է 34 միլիարդ դրամի կուտակված վնաս և կանգնած է եղել սնանկության եզրին, իսկ 2026 թվականին չբաշխված շահույթը հասել է 98 միլիարդ դրամի։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ն ութ տարի շահույթ չի բաշխել, իսկ 2024 և 2025 թվականներին վճարել է 11,5-ական միլիարդ դրամի շահաբաժին։ Փաստաբանը հերքել է շահաբաժինների վճարմամբ ՀԷՑ-ին վնաս պատճառելու վերաբերյալ մեղադրանքը։

«Խոսել, որ շահույթ բաշխելով ՀԷՑ-ին որևէ վնաս կարող էր պատճառվել, աբսուրդ է ուղղակի»,- ասել է Ալոյանը։

Քննչական կոմիտեն Կարապետյանին մեղադրում է 2016–2024 թվականներին կազմակերպված եղանակով ՀԷՑ-ին 64,5 միլիարդ դրամի վնաս պատճառելու մեջ։ ԱԺ փոխնախագահ, փաստաբան Արամ Վարդևանյանը նոյեմբերի 28-ին
հայտարարել էր, որ նոր քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ հունվարին, սակայն իրավապահները տասը ամիս սպասել են Կարապետյանին նորից կալանավորելու հարմար պահի։

Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 5-ին կալանավորել էր Կարապետյանին մեկ ամսով։ Պաշտպանությունը որոշումը բողոքարկել էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+