Հայաստանում նոյեմբերի 29-ին ուշ երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +8-ից 10 աստիճան, երեկոյան՝ +5-ից +7 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +3-ից +7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +4-ից +7 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +7-ից +10 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +5-ից +9 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +7-ից +10 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +7-ից +10 աստիճանի, հովտային շրջաններում՝ +8-ից +11 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +3-ից +6 աստիճան, նախալեռնային՝ +6-ից +10 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +7-ից +10 աստիճան, հովտային շրջաններում՝ +8-ից +11 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +8-ից +11 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +11 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +2-ից +5, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +10, հովտային շրջաններում՝ +11-ից +15 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 9 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







