Հայաստանի կանանց հանդբոլի հավաքականը Բուլղարիայում անցկացվող Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի (IHF) Ազգերի գավաթի եվրոպական մրցաշարում 5։66 հաշվով պարտվել է Բելառուսի հավաքականին։
Հանդիպումն անցկացվել է Կրանևոյի «Ակվալայֆ Արենայում»։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1։33 հաշվով, իսկ երկրորդում Հայաստանի հավաքականը խփել է չորս և բաց թողել 33 գոլ։
Մրցաշարին մասնակցում է վեց հավաքական։ Հայաստանը Բելառուսի և Բուլղարիայի հետ ընդգրկված է B խմբում, իսկ A խմբում հանդես են գալիս Բելգիան, Կոսովոն և Ռուսաստանը։
Նոյեմբերի 28-ին Հայաստանի հավաքականը հինգերորդ տեղի համար կպայքարի Բելգիայի հետ։ Բելգիայի հավաքականը խմբային փուլում 16։41 հաշվով պարտվել է Ռուսաստանին, 21։32 հաշվով՝ Կոսովոյին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







