Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները երկու բրոնզե մեդալ են նվաճել Խորվաթիայում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարարությունը։
Վաղարշակ Քեյանը (55 կգ) և Դավիթ Սիմոնյանն (90 կգ) զբաղեցրել են երրորդ տեղը։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ։ Առաջնությունում Հայաստանը ներկայացրել է 9 բռնցքամարտիկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







