Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:08

Արցախցիները պահանջում են անձնագրերում չնշել Ադրբեջանը որպես ծննդավայր

Artsakh-akcia-passport
Anastas Israelyan protest demonstration

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները նոյեմբերի 26-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով նոր անձնագրերում որպես ծննդավայր չնշել Ադրբեջանը։ Բողոքի ակցիան հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Նրանք քննադատել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և պահանջել պաշտպանել Արցախ վերադարձի իրենց իրավունքը։

«Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը հայտարարել է, որ իշխանությունները չպետք է արցախցիների փոխարեն որոշեն, թե ինչպես պետք է նշվի նրանց ծննդավայրը։

«Մեր տեղը որոշումներ մի կայացրեք։ Իմ ծննդավայրիս անունը գրեք»,- ասել է նա։

Նա քննադատել է իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանք իշխանության են եկել Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության մասին խոստումներով, սակայն հետագայում փոխել են իրենց դիրքորոշումը։

Իսրայելյանը համաձայն չէ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) այն պարզաբանմանը, որ ծննդավայրի նշման փոփոխությունը պետք է կանխի սահմանահատումների ժամանակ հնարավոր խնդիրները։ Նրա խոսքով՝ արցախցիները նախկինում իրենց անձնագրերով արտերկիր մեկնելիս նման խնդիրների չեն բախվել։

Անդրադառնալով Արցախ վերադարձի իրավունքին՝ Իսրայելյանն ընդգծել է, որ արցախցիները շարունակելու են պայքարը։ Նա նաև ընդդիմադիր քաղաքական ուժերին համախմբման կոչ է արել։

«Պայքարի ճանապարհը մեկ է՝ ազգային համախմբվածություն»,- ասել է Իսրայելյանը։

Ակցիային մասնակցող 71-ամյա արցախցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին ևս հայտարարել է, որ կհրաժարվի նոր անձնագիր ստանալուց, եթե դրանում իր ծննդավայրի փոխարեն նշվի Ադրբեջանը։

Նա հիշել է նաև Արցախի շրջափակման օրերը՝ պատմելով, որ շրջափակման վերջին օրերին Ասկերանի ուղղությամբ ադրբեջանական կողմից հաց են բերել, սակայն իրենք հրաժարվել են այն ընդունելուց։

«Ասել ենք՝ չենք ուզում, չենք վերցնի, մեր պատիվը գետնովը չենք տա»,- պատմել է ուսուցչուհին։

Նա քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ այն հակասում է արցախցիների շահերին։

«Քանի արցախցին կա, այս պայքարը շարունակվելու է»,- ընդգծել է նա։

Ակցիայի մասնակիցները դեմ են արտահայտվել նաև Սահմանադրության փոփոխությանը՝ պնդելով, որ Արցախի հարցն ու արցախցիների իրավունքները պետք է մնան Հայաստանի քաղաքական օրակարգում։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արցախցիների նոր անձնագրերում «Ադրբեջան» գրառումը բացատրել էր միջազգային ստանդարտների պահանջներով։ Գերատեսչությունը հղում էր արել ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 24-ին պարզաբանել էր, որ ծննդավայրի վերաբերյալ տվյալների միասնական ձևաչափը նպատակ ունի կանխելու սահմանահատումների ժամանակ հնարավոր խնդիրները։

Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ արցախցիների անձնագրերում ծննդավայրի նշման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքներով, որպեսզի «Եռաբլուրը չընդլայնվի»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+