Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 46 անընդմեջ տնային հանդիպումներում՝ սահմանելով մրցաշարի նոր ռեկորդ, հայտնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ընկերությունը (ISFHS)։
Մադրիդյան ակումբը գերազանցել է իտալական «Յուվենտուսի» ռեկորդը, որը գոլ էր խփել 45 անընդմեջ տնային հանդիպումներում։
«Ռեալը» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրում՝ 5։1 հաշվով հաղթելով նիդեռլանդական ՊՍՎ-ին։
Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայի բոլոր հինգ հանդիպումներում և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մադրիդյան ակումբին հաջորդում է ՊՍԺ-ն՝ 13 միավորով։ «Կոմոն», «Բարսելոնան», «Լիվերպուլը» և «Բետիսը» վաստակել են 12-ական միավոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







